տուն Քաղաքական Միջազգային Բայդենը խոստացել է ապահովել Ուկրաինայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը

Բայդենը խոստացել է ապահովել Ուկրաինայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը

125
0

Gun Control Laws

ԱՄՆ-ն մտադիր է սերտ համագործակցել Ուկրաինայի և Եվրոպայի հետ, որպեսզի թույլ չտա նրանց կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն այդ հարցով հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ։

«Փոխնախագահ Բայդենը շեշտել է Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցը և խոստացել է սերտ աշխատել Ուկրաինայի և Եվրոպայի մյուս երկրների հետ, որպեսզի երաշխավորի, որ ոչ մի երկիր չկարողանա օգտագործել էներգետիկան որպես քաղաքական զենք», — ասվում է Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության մեջ։

Բայդենը նշել է, որ Կիևը սկզբում պետք է համաձայնության գա Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի այդ կազմակերպությունից ստացված գումարները թույլ տան կայունացնել տնտեսությունը։ «Հաշվի առնելով մյուս միջազգային գործընկերների ներդրումները, այդ թվում՝ ԱՄՆ կողմից մեկ միլիարդ դոլարի երաշխավորված տրամադրումը՝ Ուկրաինան կկարողանա բավարարել իր ամենաանհետաձգելի կարիքները», — ասել է Բայդենը։