Այս պահին ոստիկանները փակել են Բաղրամյան-Պռոշյան ճանապարհահատվածը եւ թույլ չեն տալիս, որպեսզի ակտիվիստները տեղաշարժվեն: Araratnews.am-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ առանց որեւէ իրավական հիմք ներկայացնելու, ոստիկանները բերման են ենթարկել ևս 3 քաղաքացուˋ Բաբկեն Գրիգորյանին, Կարեն Հարությունյանին եւ Վահե Գեւորգյանին:
Ոստիկանները բռնի ուժով հեռացնում են կանգառներից մարդկանց եւ շատ ագրեսիվ են տրամադրված քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Չեն ներկայացնում, թե ինչու են փակել փողոցը, եւ ինչու են բերման ենթարկում ակտիվիստներին: