Բաղդադում մահապարտները երեք ավտոմեքենա են պայթեցրել: Պայթյունների հետևանքով զոհվել է 28 մարդ:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Բաղդադի կենտրոնական և հյուսիսային հատվածներում:
Ավելի վաղ հաղորդվում էր Իրաքի հյուսիսում տեղի ունեցած կազմակերպված ահաբեկչության մասին, որի զոհ է դարձել ավելի քան 15 մարդ: