տուն Հասարակություն Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով. Աննա Նաղդալյան

Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով. Աննա Նաղդալյան

172
0

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:

«Միջազգային գոտում» ներկայումս անվտանգության հետ կապված խնդիրներ չկան: Մի քանի օր առաջ «Միջազգային գոտում» տեղի ունեցած պայթյունները, չնայած ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա լինելու հանգամանքին, էականորեն չեն ազդել դեսպանության աշխատանքի վրա:

Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով և մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ»,- ասել է Աննա Նաղդալյանը: