Բաղդադում կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 55 մարդ, 45-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Մահապարտ-ահաբեկիչն ինքնասպան է եղել Էլ-Ամել քաղաքում՝ պայթեցնելով շահիդի գոտին։ Միաժամանակ գործի է դրվել մոտակայքում գտնվող ինքնաշեն պայթուցիկը։ Տուժածներից շատերը գտնվում են ծանր վիճակում։
Վերջին ամիսներին միջկոնֆեսիոնալ բախումների հետևանքով զոհվել են հազարավոր իրաքցիներ, իսկ այս տարին համարվում է ամենարյունալին՝ 2007 թվականից հետո։