տուն Քաղաքական Միջազգային Բահրեյնում ցույցերին մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 30 երեխա․ մարդկանց առևանգում...

Բահրեյնում ցույցերին մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 30 երեխա․ մարդկանց առևանգում են բնակարաններից

138
0

Pro-reform open sit-in in Maksha village

Բահրեյնում հանրահավաքներին մասնակցելու համար անցած տարվա դեկտեմբերին ձերբակալվել է 183 մարդ, որոնցից 31-ը երեխաներ են։ Այս մասին հաղորդում են տեղի իրավապաշտպանները։

Շիական «Ալ-Ուիֆակ» ընդդիմադիր կուսակցության տվյալներով՝ ռեժիմի դեմ հանդես եկող մարդկանց ձերբակալում են բնակարաններից։ Այս ընթացքում  207 բնակարաններում տեղի են ունեցել խուզարկություն և ձերբակալություններ։ Հաղորդում է Russia Today-ը։ Շատ հաճախ մարդիկ տեղեկություններ չեն ունենում բանտերում պահվող իրենց հարազատների մասին։ Միակ միջոցը նրանց մասին ինչ-որ բան իմանալու համար միջազգային Կարմիր խաչն է, որին իշխանությունները ստիպված են լինում տվյալներ փոխանցել։

Իրավապաշտպանների տվյալներով, «Արաբական գարունից» ի վեր, այս երկրում սպանվել է ավելի քան 100 մարդ, հազարավոր մարդիկ ձերբակալվել են կամ ենթարկվել խոշտանգումների։ Տեղեկացնենք նաև, որ Բահրեյնում բնակչության ավելի քան 75 տոկոսը շիաներ են, մինչդեռ իշխող վերնախաղը ներկայացնում է սուննիական փոքրամասնությունը, ինչի հետևանքով էլ երկիրը մշտապես ցնցում են ներքաղաքական զարգացումները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here