տուն Քաղաքական Միջազգային Բահրեյնը ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականին պերսոնա նոն գրատա է հայտարարել

Բահրեյնը ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականին պերսոնա նոն գրատա է հայտարարել

52
0

rsz_3786007

Բահրեյնի ԱԳՆ-ը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Թոմա Մալինովսկուն: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ամերիկացի պաշտոնյան հանդիպել է երկրի շիական կազմակերպության հետ: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխանքային հարաբերությունների գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը երեկ հանդիպել է «Ալ Վիֆաք» շիական ընդդիմադիր խմբավորման ներկայացուցիչների հետ: Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունն այդ քայլը համարել է իր պետության ներքին գործերին միջամտություն:

«Ալ Վիֆաքը» (Ազգային համաձայնության իսլամական կազմակերպություն) համարվում է Բահրեյնի ընդդիմադիր քաղաքական ուժերի գլխավորր մարմինը: