Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Դիլիջան քաղաքում մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման 5-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը երկրի ղեկավարը մասնակցել է նաև Դիլիջանի Սրբոց Նահատակաց եկեղեցու հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: