տուն Արցախ Բակո Սահակյանը Արթուր Ջավադյանի հետ քննարկել է բանկային ոլորտում համագործակցության հարցը

Բակո Սահակյանը Արթուր Ջավադյանի հետ քննարկել է բանկային ոլորտում համագործակցության հարցը

302
0

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը եւ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: