Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր ավելի քան 10 հազար մարդ էր հավաքվել Ստամբուլում Գեզիի ցույցերի ժամանակ 2013 թվականի ամռանը գլխի ծանր վնասվածք ստացած, երեկ հիվանդանոցում մահացած 15-ամյա Բերքին Էլվանի հուղարկավորման արարողությանը մասնակցելու համար։
Հուղարկավորման արարողությունից հետո հավաքվածները շարժվել են դեպի Թաքսիմ հրապարակ, որտեղ դեռ առավոտից գտնվում էին ոստիկանության մի քանի հարյուր հատուկջոկատայիններ։ Թաքսիմի ճանապարհին ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։
Հավելենք, որ մարտի 11-ի երեկոյան Ստամբուլում և Անկարայում թեժ է եղել, որտեղ հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոցներ։ Բողոքի ակցիան նույնպես ընթացել է ոստիկանների հետ զանգվածային բախումներով։
Թուրքիայում 2-րդ օրվա իրադարձությունները ձեր ուշադրությանն ենք ներկայացնում CNN Turk-ի պատրաստած ֆոտոշարքի տեսքով։