Այսօր Ֆինանսների նախարարության առջեւ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը անցկացրեց բողոքի ցույցˋ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, պահանջելով ֆինանսների նախարարից իջնել ներքեւ եւ բացատրություն տալ իր արած հայտարարությունների համար: Հիշեցնենք, որ նախարարը հայտարարել էր, որ եթե գործատուները աշխատակիցների աշխատավարձերից կատարած պահումները չփոխանցեն կենսաթոշակային ֆոնդերի, ապա կենթարկվեն տուգանքների:
Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների եւ նախաձեռնության անդամների միջեւ սկսվեցին բախումներ: Քաղաքացիները փակեցին փողոցի երթեւեկելի հատվածը, որից հետո նրանցից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին:
Մանրամասներըˋ տեսանյութում: