տուն Լուրեր Բախումնային իրավիճակ Վանաձոր-Մարց ավտոճանապարհին.ժամանել է Լոռու մարզի փոխոստիկանապետը(լուսանկարներ)

Բախումնային իրավիճակ Վանաձոր-Մարց ավտոճանապարհին.ժամանել է Լոռու մարզի փոխոստիկանապետը(լուսանկարներ)

254
0

Արդեն մոտ մեկ ժամ է Մարց գյուղի բնակիչները «100 աստիճան» նախաձեռնության անդամների հետ միասին փակել են Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու Վանաձոր-Մարց ճանապարհահատվածը։

Երկու ուղղությամբ կուտակվել են մեծ քանակությամբ մեքենաներ: Այս պահին ստեղծվել է բախումնային իրավիճակ ճանապարհը փակած քաղաքացիների և մայրուղով երթևեկողների միջև: Այնտեղ է Ձորագետի գյուղապետը, ով հայհոյանքներով է սկսել խոսել քաղաքացիների հետ:

Այդտեղ է ժամանել Լոռու մարզի փոխոստիկանապետը:

Բնակիչներն և նախաձեռնության անդամները այս քայլով կրկին անգամ փորձում են բարձրաձայնել իրենց գյուղի տարածքում ՀԷԿ-երի կառուցման անթույլատրելիության մասին և պահանջում են, որ Լոռու մարզպետը ժամանի դեպքի վայր:

Լուսանկարները 100 աստիճան/եռման կետ ֆեյսբուքյան էջից.

1422599_710017689009553_1008556977_n 1450847_710017769009545_773805504_n (1) 1450847_710017769009545_773805504_n 1452114_710023569008965_39269818_n 1476418_710017619009560_1881794871_n 1469779_710017975676191_907525824_n

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here