տուն Լուրեր Բախու՞մ եք ուզումˋ Օսիպյանը ակցիայի մասնակիցներին. լարված իրավիճակ ՀԾԿՀ շենքի մոտ

Բախու՞մ եք ուզումˋ Օսիպյանը ակցիայի մասնակիցներին. լարված իրավիճակ ՀԾԿՀ շենքի մոտ

114
0

2

Այս պահին ՀԾԿՀ շենքի դիմաց շարունակվում է լարված մթոնոլորտը: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի իրենց թույլ տան մտնել շենք և մասնակցել ընթացող նիստին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակցիայի մասնակիցներին առաջարկել է, որպեսզի նրանցից երկուսը մտնեն ներս, քանի որ շատ մարդու համար ներսում տեղ չկա: Ակցիայի մասնակիցները մերժել են Օսիպյանի առաջարկը և սկսել են վանկարկել «ամոթ, ամոթ»:

Այս պահին լարված իրավիճակը շարունակվում է: վալերի օսիպյանն իր խոսքում նշել է, որ ոստիկանությունը լարվածություն չի ուզում և ամեն ինչ անում է բախումներից խուսափելու համար: Բայց ակտիվիստները չեն հանդարտվում և պահանջում են, որ իրենց թույլ տան ներս մտնել: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Մանրամսներնˋ ավելի ուշ: