տուն Սպորտ Բալոտելին կրկին հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում

Բալոտելին կրկին հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում

336
0

Veronica-Graf

Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին կրկին հայտնվել է սեքս-սկանդալի կիսակետում:

Բանն այն է, որ Playboy-ի աստղ Վերոնիկա Գրաֆը հայտարարել է, որ դավաճանել է իր ներկայիս ընկերոջը` Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Սաֆիր Թայդերին՝ Բալոտելիի և նրա եղբոր հետ: Իտալական շատ լրատվամիջոցներ փոխանցել են այս տեղեկությունը, ինչից հետո այն դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը: Սակայն լրատվամիջոցները նաև նշում են, որ Գրաֆը առաջին անգամ չէ, որ հայտնում է դավաճանության մասին: Ավելի վաղ նա ասել էր, որ «քնել է» հարձակվող Ջորջ Ալֆիերիի հետ: Հայտնի է նաև, որ նա մտերիմ հարաբերություններ է ունեցել «Նապոլիի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինի հետ: