«Միլանի» ղեկավարությունը դժգոհել է թիմի հարձակվող Մարիո Բալոտելիից, ով Twitter-ի իր էջում տեղադրել է լուսանկար և առաջարկել է սեղանի թենիս խաղալ։ «Միլանում» մտահոգված են այն հանգամանքով, որ ուսի վնասվածքից վերականգնվող Բալոտելին պինգ-պոնգ է խաղում։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
«Բարի երեկո բոլորին։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կհաղթի ինձ, թող ձայն հանի։ Ես ամբողջ խաղադրույքը ձեզ կտամ։ Երբեք չեմ պարտվել», — գրել է լուսանկարի տակ իտալացի հարձակվողը։
Տեղեկացնենք, որ Բալոտելին վնասվածքի պատճառով արդեն 3 խաղ է բաց թողել։