Իտալական «Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին կոչ է արել երկրպագուներին դադարեցնել խոսել իր մասին: Նա ասել է, որ այդ խոսակցությունները խանգարում են և շեղում նրան:
«Բավական է խոսել իմ մասին: Դուք անընդհատ խոսում եք, խոսում, խոսում: Բավական է լռել, և դուք կտեսնեք տարբերությունը», — գրել է Բալոտելին Twitter-ի իր էջում: