տուն Սպորտ Բալոտելիի դերասանության արդյունքում նշանակվեց 11-մետրանոց. Ֆրանկ դե Բուր (տեսանյութ)

Բալոտելիի դերասանության արդյունքում նշանակվեց 11-մետրանոց. Ֆրանկ դե Բուր (տեսանյութ)

295
0

1111111

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի շրջանակներում կայացել է «Այաքս» — «Միլան» հանդիպումը (1։1)։ Խաղի ավելացված ժամանակում մրցավարը նշանակել է 11-մետրանոց, ինչն էլ անվրեպ իրացրել է Մարիո Բալոտելին՝ իտալական ակումբի համար ապահովելով արտագնա մեկ միավոր։

Հոլանդացիները կարծում են, որ մրցավարը տեղի է տվել և Բալոտելիի դերասանության արդյունքում նշանակել  11-մետրանոց հարված։ Իրականում, ըստ «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրի, այդտեղ ոչ մի խախտում չի եղել։

«Մենք գիտեինք, որ Բալոտելին ոչնչից կարող է գոլ սարքել՝ թատրոն խաղալով, և արդյունքում մենք երկու միավոր կորցրինք։ Այս ոչ-ոքիից հետո դառնություն կա։ Ես կարող եմ համակերպվել, երբ մենք բաց ենք թողնում հաղթանակը, սակայն 11-մետրանոցից գոլ ընդունելը մեծ հիասթափություն է։

Տուգանային հրապարակում միշտ էլ կոնտակտային պայքար է գնում, ուր ամենակարևորը ճիշտ ժամանակին ձեռքը քաշելն է, և Վան դեր Հորնը հենց այդպես էլ վարվեց։ Սակայն 11-մետրանոցի նշանակումն ահեթեթ էր», — ասել է հոլանդացի մասնագետը։ Այս մասին հաղորդում է Telegraf-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here