Երգիչ Վաչե Ամարյանն ամիսներ առաջ սկզբում քաղաքը լցրել էր իր նկարով պաստառներով, այնուհետեւ թողարկելով Բալա կոչվող երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակն այդ երգով ողողել էր բոլոր շուկաներն ու հանրային վայրերը, ամեն քայլափոխին կարելի էր հեռախոսներից ու մեքենաներից հասնող Բալա-բալա արտահայտությունը լսել: Շատերը սիրեցին, մյուսները զզվեցին, բայց Բալայի համաճարակն անցավ: Այսօր Վաչեն թողարկել է իր երկրորդ տեսահոլովակը: Երգը կոչվում է Օլյա, տեսահոլովակը նկարահանել է հայ լավագույն ու ամենաթանկարժեք տեսահոլովակները նկարահանող ռեժիսորներից մեկը՝ Ժոռ Մելոյանը: Երգի երաժշտությունը հեղինակել է անձամբ Վաչեն, իսկ խոսքերը գրել է Դավիթ Օհանը: Դեռ հայտնի չէ արդյոք այս երգը կդառնա նույնքան պոպուլյար, սակայն առայժմ արձագանքներն ավելի շատ բացասական են, քան՝ դրական: Ձեզ ենք ներկայացնում Վաչեի նոր տեսահոլովակը: