տուն Աշխարհ «Բաթումի նավահանգիստը չի վաճառվում, այն արդեն վարձակալության է տրված». Վրաստանի էկոնոմիկայի նախարարություն

«Բաթումի նավահանգիստը չի վաճառվում, այն արդեն վարձակալության է տրված». Վրաստանի էկոնոմիկայի նախարարություն

231
0

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հերքել է հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ Բաթումի նավահանգստի հնարավոր վաճառքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է apsny.ge կայքը:

«Հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բաթումի նավահանգիստը 49 տարի ժամկետով կառավարման իրավունքով վարձակալման է փոխանցվել «Բաթումի նավթային տերմինալ» ընկերությանը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Հայկական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանը հետաքրքրված է Բաթումի նավահանգիստը գնելու հարցով, որը Վրաստանի իշխանությունները վաճառքի են հանել 600 միլիոն դոլարով: