տուն Աշխարհ Բաթումիում թավշյա սեզոն է

Բաթումիում թավշյա սեզոն է

272
0

1936 թվականից սկսած, առաջին անգամ Բաթումիում դեկտեմբերի 23-ին ռեկորդային տաքություն է գրանցվել՝ +24, տեղեկացնում է aliq.ge-ն:

Դեկտեմբերը տաք է եղել նաև 1962 թվականի Բաթումիում, սակայն այն ժամանակ օդի ջերմաստիճանը հասել է +20.7-ի։ Այս մասին հաղորդել է Աջարիայի հեռուստաընկերությունը։

Օդերևութաբանների տվյալներով՝ 17-22 մ/վ արագությամբ հարավարևելյան քամին, որ երկու օր է փչում է Բաթումիում, կշարունակվի նաև վաղը, իսկ գիշերային ժամերին հնարավոր է ուժեղանա։ Առաջիկա օրերին ևս ծովափնյա Բաթումիում արևային եղանակ է կանխատեսվել՝ +21-+23 ջերմաստիճանով։

Այսօր երկրի բոլոր շրջաններում է կանխատեսվել առանց տեղումների եղանակ։