Անցած շաբաթ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել Նյու Յորք նահանգի Սարատոգա Սփրինգս քաղաքի դեղատներից մեկում։ Երեկոյան մոտ 40 բադիկներ անսպասելի ներխուժել են դեղատուն և սկսել շրջել այնտեղ, մինչև աշխատակցներից մեկը ավելով դուրս չի հրավիրել նրանց։
Բադիկները ոչինչ չեն վնասել։ Նրանք պարզապես ուրախացրել են դեղատանը գտնվող երեխաներին, ովքեր զարմացել են բադիկների ներկայությունից։