տուն Լուրեր «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» սահմանային անցակետերի շինարարական աշխատանքները մեկնարկում են. ՊԵԿ

«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» սահմանային անցակետերի շինարարական աշխատանքները մեկնարկում են. ՊԵԿ

146
0

g_image

Մեկնարկում են «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» սահմանային անցակետերի շինարարական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի սահմանային 3 անցակետերի արդիականացման ծրագիրն արդեն շինարարության փուլում է: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ղեկավարման խորհրդի նիստում: ՊԵԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած նիստին հրավիրված էին մասնակցելու խնդրին առնչվող պետական գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության ու «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» ներկայացուցիչները:

 

Նպատակն էր դիտարկել անցումային կետերի արդիականացման ծրագրի գրանցած առաջընթացն ու քննարկել այդ ճանապարհին առաջացող խոչընդոտները: Խորհուրդը նախագահող Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ երկարատև աշխատանքի արդյունքում հաստատվել են անցումային երեք կետերի էսքիզային նախագծերը, և արդեն կատարվել է շինարարական որոշակի աշխատանք: «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերին սարքավորումների տրամադրման և դրանց կարողությունների զարգացման նախագիծն է ներկայացրել ՄԱԶԾ Սահմանի համալիր կառավարման ծրագրերի ղեկավար Գրիգոր Մալինցյանը: Նա նշել է նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են` 2014թ.-ից նախագիծը կյանքի կոչելու համար:

Մանրամասները ` tert.am — ում

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here