Հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի վրացական հատվածում բեռնատարների մեծ թվաքանակի պատճառով առաջացել է հերթ, այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
«Ե՛վ վրացական, և՛ հայկական անցակետերն աշխատում են ողջ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի առաջացած խնդիրը շուտափույթ լուծում ստանա»։