Տոնական օրերը Վրաստանում անցկացրած և այժմ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներն ու մեր երկիր ժամանող հյուրերը այս պահին խցանումների մեջ են հայտնվել սահմանային անցակետերում: Մեծ են հերթերը հատկապես Բագրատաշենի անցակետում:
Իրավիճակի մասին մեկնաբանություն ստանալու խնդրանքով SHANTNEWS.am-ը դիմեց Վրաստանում Հայաստանի դեսպանություն: Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Հարություն Հարությունյանը հայտնեց, որ խցանումները վերջին երկու օրերին են միայն՝ հունվարի 4-ին և 5-ին, վաղն արդեն խցանումներ չեն լինի:
«Թբիլիսիում Նոր տարի անցկացրածների վերադարձի օրերն են, ոչ մի արտառոց բան չկա»,- ասաց նա։