Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, որ այն իր համար ո՛չ հոռետեսական է, ո՛չ լավատեսական, ավելին, ոչ էլ հեղափոխական է, ինչպես ներկայացնում են իշխանության շատ անդամներ։
Բաբաջանյանի խոսքով՝ այս նախագծում չկան հավակնոտ ծրագրեր, արմատական համակարգային նպատակներ, չկա նաև ստեղծարարություն և նորարարություն։
«Հեղափոխական կառավարությունն իրավունք չունի առաջնորդվելու պահպանողական ծրագրերով. դա հակասում է քաղաքագիտական տրամաբանությանը»,- ասաց պատգամավորը՝ հայտարարելով, որ դեմ է քվեարկելու նախագծին։