ԱՄՆ-ն չպետք է «հայերի անհիմն պահանջները դարձնի իր արտաքին քաղաքականության գործիքը»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանն` անդրադառնալով ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին: Հաղորդում է Sabah-ը:
Նրա խոսքերով` ԱՄՆ սենատի հանձնաժողովի կողմից 99 տարի առաջ տեղի ունեցածն առանց քննության ընդունելը, ճիշտ չէ: Բաբաջանը նշել է, որ պաշտոնական Անկարան ի վիճակի է կանխել այն քայլերը, որոնք ուղղված են Թուրքիայի ազգային շահերի դեմ:
Տեղեկացնենք նաև, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ սենատում ընդունված բանաձևը չպետք է ազդի Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վրա: