տուն Քաղաքական Ա. Սաքունցը Մաքսային միությանը միանալու որոշման դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան

Ա. Սաքունցը Մաքսային միությանը միանալու որոշման դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան

243
0

5C3A9FAB-7657-4446-9DD5-0CA7F2A2DECE_mw1024_n_s

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր դատական հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի որոշումը, ըստ որի Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ 2010-ից սկսած, մոտ մեկ տասնյակի իրավական ակտեր են ընդունվել, այդ թվում՝ կառավարության որոշումներ, որոնց համաձայն Հայաստանը պետք է նախաստորագրեր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը՝ ԵՄ հետ Արևելյան գործընկերության շրջանակներում: «Ընդհուպ մինչև 2013թ հուլիսի 18-ը, իշխանության քաղաքականությունը ուղղված է եղել ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում Ասոցացման համաձայնագրի, «Խորը և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագրի նախաստորագրմանը: Հետո միանգամից 2013-ի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարում է Մաքսային միությանը միանալու մասին, սեպտեմբերի 19-ին էլ՝ վարչապետի կողմից կայացվում է 834ա որոշումը, ըստ որի սահմանվել են ոլորտային աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն մաքսային միությանը միանալու ուղղությամբ»,- ասաց Ա. Սաքունցը՝ շեշտելով, որ նման շրջադարձը հակաիրավական է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և մի շարք եվրոպական կոնվենցիայի:

«Իրավական պետությունը պետք է լինի հրապարակային ու թափանցիկ: Թափանցիկությունը ոչ միայն նրանում է կայանում, որ ԶԼՄ-ներից իմանում ենք նման որոշման մասին, այլև, որ հասարակությունը պետք է իրազեկված լիներ նման որոշման նախապատրաստման մասին: ՀՀ քաղաքացիներիս համար թափանցիկությունն ու հրապարակայնությունը ենթադրում են, որ ընկալելի ու ակնկարելի է եղել այն, որ 4 տարվա ընթացքում իրականացող գործողությունները Արևելյան գործընկերության շրջանակում բերելու էր տրամաբանական ավարտի, մինչդեռ մեկ օրում որոշման փոփոխությունը կամայական է»,- նշեց Ա. Սաքունցը: Նրա խոսքով՝ իրենք պատշաճ հայցվոր են, քանի որ ըստ մեր Սահմանադրական դատարանի նախկին որոշումներից մեկի, հասարակական կազմակերպությունը կարող է դիմել վարչական դատարան՝ երրորդ անձանց (այլոց) խախտված իրավունքների հայցով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here