Աֆրիկյանների տան ապամոնտաժումից հետո «Հին Էրեվան» նախագծի սկիզբը կդրվի: Այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում ասաց «Հին Էրեվան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը: «Հին Էրիվան» նախագծի հեղինակի խոսքերով՝ նախագիծը իր մեջ կընդգրկի պատմամշակութային արժեք հանդիսացող այն բոլոր շենքերը, որոնք այս տարիներին ապամոնտաժվել են Երևանում: Նախագիծը հաստատվել է դեռևս 2005 թվականին, սակայն մինչ օրս այն չի հաջողվում իրականացնել. «Ծրագրի իրականացմանը խանգարում է իմ համաքաղաքացիների և գործընկերների բացասական պայքարը, որ երկու հազար թվականից շարունակվում է մինչ այսօր: Աֆրիկյանների տան ապամոնտաժման ծրագիրը նախարարությանն է ներկայացվել երկու հազար տասներկու թվականից: Երկու տարի պահանջվեց, որպեսզի ծրագրին համաձայնություն տրվի»,-ասաց Լևոն Վարդանյանը: