Առնվազն 500 աֆրիկացի գաղթականներ փայտերով և քարերով հարձակվել են Մարոկկոյի և իսպանական անկլավ Մելիլյայի սահմանի վրա։ Ռաբատի ոստիկանությունից հայտնում են, որ հարձակման արդյունքում շուրջ 100 մարդ ներխուժել է Իսպանիայի տարածք։
Ինչպես հաղորդում է BBC-ն, առնվազն 27 մարդ տուժել է, որոնցից 13-ն անվտանգության ծառայության աշխատակիցներ են։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ևս գաղթականները Մարոկկոյի և Իսպանիայի սահմանն անցնելու նման փորձ են կատարել։
Հավելենք, որ Մելիլյան 12,3 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող ինքնավար քաղաք է, որը պատկանում է Իսպանիային՝ շրջափակված Մարոկկոյով։