Աֆղանական զորքերը արևմտյան զինված ուժերի հետ միասին Պակիստանի հետ սահմանային գոտում ոչնչացրել են 60 գրոհայինի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղի իրավապահներին:
Նշվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 300 գրոհային փորձել է աֆղանական Պակտիկա նահանգում գրավել զինվորական զորամասը: Նախնական տեղեկություններով` գրոհայինները պատկանում են «Հաքանի» կազմակերպությանը: Այս կազմակերպությունը սերտ համագործակցում է թալիբների հետ: