տուն Քաղաքական Միջազգային Աֆղանստանի նախագահը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին լուրջ մեղադրանքներ է ներկայացրել

Աֆղանստանի նախագահը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին լուրջ մեղադրանքներ է ներկայացրել

284
0

Afghan President Hamid Karzai addresses

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ՆԱՏՕ-ի գոծողությունները որակել է որպես անօգուտ և մեղարել է ԱՄՆ և Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը՝ իր երկրի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը։

«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն չեն հարգում մեր ինքնիշխանությունը։ Նրանք խախտում են դա և կազմակերպում հարձակումներ, ստուգայցեր մեր ժողովրդի դեմ՝ ահաբեկչության դեմ պայքարի և ՄԱԿ-ի բանաձևերի կատարման անվան տակ։ Սա հակասում է մեր ցանկություններին»,- ասել է Քարզայը։ Աֆղանստանի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի հետ անվտանգության պայմանագրի ստորագրումը հետաձգվում է, քանի դեռ չեն լուծվել ինքնիշխանության վերաբերյալ հակասությունները։ Քարզայի խոսքերով՝ ՆԱՏՕ-ի իշխանությունները սխալ են գործել, երբ որոշել են թալիբների դեմ պայքարել Աֆղանստանի հեռավոր նահանգներում, այլ ոչ թե Պակիստանում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here