Աֆղանստանում հրաարակվել են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները: Այս մասին հաղորդում է BBC-ն: Համաձայն դրանց՝ առ’ևում է ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանին, ում օգտին քվեարկել է ընտրողների 56%-ը:
Ղանիի մրցակիցը Աֆղանստանի նախկին արտգործնախարար Աբդուլլահ Աբդուլլահն էր, ով հավաքել էր քվեների 43%-ը: Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլում Աբդուլլահ Աբդուլլահը հավաքել էր ձայների 45, իսկ Աշրաֆ Ղանին 31,6%-ը:
Ինչպես ընդգծել են ընտրական հանձնաժողովում՝ հաշվարկված են ոչ բոլոր ձայները, այդ պատճառով վերջնական արդյունքները կարող են տարբերվել նախնականից: Ձայների հաշվարկը բարդանում է խաբեության ու ընտրակեղծիքների մասին բազմաթիվ հաղորդումների առկայության պատճառով:
Այս քվեարկության արդյունքում Աֆղանստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի իշխանույթյունը կփոխանցվի ժողովրդավարական ճանապարհով: