Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է այն տեղեկությունը, ըստ որի՝ «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկը, որը սկսել էր իշխանությունների հետ բանակցությունները, կորել է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Խոսքը գնում է աֆղանական ծայրահեղականների առաջնորդ, մոլլա Մուհամմադ Օմարի մերձավոր մոլլա Աղա-Խան Մութասիմի մասին։
Հավելենք, որ ավելի վաղ շարժման մեկ այլ ներկայացուցիչ, որը որոշել էր բանակցություններ վարել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, սպանվել էր Պակիստան վերադառնալուց հետո։