տուն Աշխարհ Աֆեյանի ընկերությունը ստեղծել է կորոնավիրուսի պատվաստանյութ

Աֆեյանի ընկերությունը ստեղծել է կորոնավիրուսի պատվաստանյութ

567
0

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գործող Moderna Therapeutics ընկերությունը 42 օրում COVID 19 կորանվիրուսի պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել փորձարկման:

Time- պարբերականի հաղորդած տեղեկության համաձայն՝ առաջին նմուշներն ուղարկվել են ԱՄՆ Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ:

Հաղորդվում է, որ պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա կարող են սկսվել ապրիլին:

Հավելենք, որ Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է:

Հայազգի ապագա գործարարն ու միլիարդերը՝ 24 տարեկանում ավարտելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, որոշեց բացել իր առաջին ընկերությունը, որին հաջորդեց  կենսալաբորատորիական PerSeptive Biosystems ընկերությունը:

Իսկ տարիների ընթացքում Աֆեյանին հաջողվեց հիմնել ևս 5 ընկերություն:

Նշենք, որ Աֆեյան գործարարի և հմուտ մասնգետի մասին մի անգամ չէ որ անդրադարձել միջազգային մամուլը. այդ թվում և հայտնի Forbes-ը:

%d bloggers like this: