Գրետա Վերդյանը՝ Աղասի Այվազյանի տիկինը, այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ վիճահարույց «Երազ իմ, երկիր»երգին։ Գրետա Վերդյանն ասաց, որ Ռոբերտ Ամիրխանյանը մի օր փողոցում մոտեցել է իրեն ու հարցրել. «Ի՞նչ է, ուզում ես ինձ դատի՞ տալ», տիկին Վերդյանն էլ պատասխանել է՝ «Այո, որովհետեւ դուք խախտել եք երգի հեղինակային իրավունքը։ Այս երգի խոսքերի հեղինակը Աղասի Այվազյանին, որը ծնվել է ֆիլմի հետ, եւ ես վերականգնելու եմ այդ իրավունքները»։ Իսկ Ռոբերտ Ամիրխանյանը սպառնացել է. «Ափսոս կին եք, թե չէ Ձեր մռութը կջարդեի»։
Հայելի.am