տուն Լուրեր Ափսոսում եմ, որ պարոն Հայրիկյանը դեռևս դուրս չի եկել ընտրություններում կրած պարտության...

Ափսոսում եմ, որ պարոն Հայրիկյանը դեռևս դուրս չի եկել ընտրություններում կրած պարտության բարդույթից

283
0

լլլլլլ

Այսօր Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Մաքսային միության անդամակցության վերաբերյալ կուսակցությունների արտահայտած դիրքորոշմանը, ասել է, որ դեմ լինելու մասին՝ իր անդամների միջոցով վախվորած հայտարարություններ է արել Ժառանգություն կուսակցությունը: Այս հայտարարության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից, ով ասաց.

«Ափսոսում եմ, որ պարոն Հայրիկյանը դեռևս դուրս չի եկել նախագահական ընտրություններում կրած պարտության բարդույթից և առիթը չի կորցնում անհիմն վատաբանելու Ժառանգությանը: Ես ուղղակի իրեն խորհուրդ կտայի ավելի ուշադիր հետևեր մեր հայտարարություններին, որովհետև պաշտոնական հայտարարությունների մեջ բավականին հստակ դիրքորոշումը արտահայտված է»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Ժառանգությունը մասնակցելու է ընդդեմ Մաքսային միության անդամակցության ընթացող գործընթացներին, պարոն Խուրշուդյանը ասաց, որ Ժառանգության անդամները ակտիվորեն մասնակցում են տարբեր պրոցեսների, այդ թվում` այս պրոցեսին, որի վերաբերյալ  կուսակցությունը իր գնահատականը տվել է` բացասական արտահայտվելով Մաքսային միությանը և այն ձևերին, որով Հայաստանը մտցվեց Մաքսային միություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here