Եթե Հայաստանի էներգետիկ հզորությունների մեջ Արևմտյան ընկերությունների դերը մեծ լիներ, ապա այսօր մենք կարող էինք ավելի ցածր էլեկտրաէներգիայի սակագին ունենալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով սակագինը բարձրացնելու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին նախաձեռնությանը: Բարձր սակագները, նրա խոսքով, հարված կհասցնեն ամբողջ տնտեսությանը: Իսկ ռուսական ընկերությունները չեն կարող աշխատել արդյունավետ՝ ներգրավելու համար փոխառու միջոցներ և արդիականացնելու համար էներգետիկ օբյեկտները: Սա երևում է նաև նրանից, որ, օրինակ «ՀԷՑ»-ը՝ բաշխիչ ցանցերը երկար ժամանակ է, ինչ վնասով է աշխատում :