Արևմտյան երկրներում մարդիկ միջինը քնում են 7-8 ժամ, մինչդեռ արևելյան երկրներում՝ 7 ժամից պակաս։ Այս դիտարկումներն ստուգելու համար գիտնականներն անցկացրել են նոր հետազոտություն, որի մասին պատմել են Frontiers in Neurology ամսագրում։
Դիտարկումներն իրականացվել են Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում։ Փորձին մասնակցել է 18-35 տարեկան 1898 սինգապուրցի և 1837 բրիտանացի։ Գիտնականներն ուսումնասիրել են նրանց քնելու և արթուն մնալու ժամանակահատվածները աշխատանքային և հանգստյան օրերին։ Պարզվել է, որ Սինգապուրում միջին վիճակագրական բնակիչն արթնացել է նույն ժամին, ինչ բրիտանացին, սակայն պառկել է մեկ ժամ ուշ։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Սինգապուրում լույսը բացվում է ավելի վաղ, քան Մեծ Բրիտանիայում։