տուն Քաղաքական Միջազգային Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանն ամեն ամիս կորցնում է տասնյակ միլիարդավոր դոլարներ. Գերմանիայի...

Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանն ամեն ամիս կորցնում է տասնյակ միլիարդավոր դոլարներ. Գերմանիայի արտգործնախարար

120
0

13860

Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով Ռուսաստանն ամեն ամիս կորցնում է տասնյակ միլիարդավոր դոլարներ: Այս մասին լեհական Gazeta Wyborcza-ին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտանմայերը:

«Դժվար է տարբերակել պատժամիջոցները համաշխարհային բիզնեսի մտահոգություններից: Սակայն փաստն այն է, որ հակամարտության պատճառով Ռուսաստանն ամեն ամիս կոցնում է տասնյակ միլիարդավոր դոլարներ: Հետևաբար` շատ թանկ է վճարոմ», — ասել է Գերմանիայի արտգործնախարարը: «Սակայն չեմ կարող կանխատեսել, թե արդյոք դա բավարար կլինի՞, որպեսզի Ռուսաստանին ստիպենք Եվրոպայի հետ միասին կայունացնել իրավիճակն Ուկրաինայում», — ասել է Վալտեր Շտանմայերը:

Գերմանացի պաշտոնյան չի ցանկացել կանխատեսումներ անել Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ Ռուսաստանը նույնպես պետք է շահագրգռված լինի, որպեսզի հաստատվի Ուկրաինայի իշխանության լեգիտիմությունը: