Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը բեկումնային է անվանել Սլավյանսկում ուժայինների վերահսկողոթույնը վերկանգնելու այսօրվա գործողությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր մեր երկրի արևելքում ընթացող պայքարում բեկումնային պահն է վրա հասել», — Տուրչինովի խոսքերն է մեջբերում ուկրաինբական խորհրդարանի մամլո ծառայությունը:
Ապրիլից կիևյան իշխանություններն Ուկրաինայի արևլքում ուժային գործողոթություն էին իրականացնում՝ ճնշելու փետրվարյան հեղափոխությունից հետո առաջացած անհնազանդության շարժումը, որի ընթացքում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը անցկացրեցին հանրաքվեներ ու հռչակեցին իրենց անկախությունը:
Հիշեցնենք, որ այսօր ուկրանական ուժայիններին հաջողվել էր իրենց հսկողության տակ վերցնել Սլավյանսկ քաղաքը, որում նախկինում ամրացած էին անջատողականնները: Վերջիններս արդեն տեղափոխվել են Դոնեցկ: