տուն Քաղաքական Միջազգային Արևելյան Եվրոպայի սառեցված հակամարտությունները փորձաքար են ՆԱՏՕ-ի համար. Բեսեսկու

Արևելյան Եվրոպայի սառեցված հակամարտությունները փորձաքար են ՆԱՏՕ-ի համար. Բեսեսկու

98
0

gethumb.details

ՆԱՏՕ-ն ի վիճակի է կարգավորել տարածաշրջանի սառեցված հակամարտությունները: Այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն` ելույթ ունենալով Ռումինիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ին անդամակցելու 10-ամյակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Actmedia.eu-ն:

Նրա խոսքերով` Մերձդնեստրի, Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի, ինչպես նաև Ղրիմի հակամարտությունը փորձաքար են ՆԱՏՕ-ի համար տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու, այդ թվում` Եվրոպայի էներգետիկ անվտանգության  տեսակետից:

«Նման իրավիճակում չկա այլ ելք, քան Դաշինքի հնարավորությունների օգտագործումն ընդդեմ սպառնալիքների: Որպեսզի Եվրոպայում ունենանք կայունություն, մենք պետք է խուսափենք մոխրագույն գոտիներից և երկիմաստ մոտեցումներից», — ասել է Բեսեսկուն: