Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նպատակ ուներ հակադրվելու նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
««Արևելյան գործընկերություն» եվրոպական ծրագիրը հենց սկզբից, չնայած մեր նախազգուշացումներին, զարգանում էր փակ տարածքում, և պարզ դարձավ, որ ծրագրված էր որպես «խաղ զրո արդյունքով»», — ասել է Լավրովը: Նա նաև նշել է, որ հակառուսական տրամադրությունների սրումը բացասական ազդեցություն կունենան եվրոպական անվտանգության համար:
«Այսօր հակառուսական տրամադրությունների սրումը տեղի է ունենում Եվրամիության շատ երկրներում ռասիզմի և այլատյացության, ծայրահեղական խմբերի թվի ավելացման և նեոնացիստական դրսևորումների ամենաթողության ֆոնին, լինի դա Ուկրաինայում կամ այլ վայրում, այն իր մեջ վտանգ է կրում եվրոպական կայունության համար», — հավելել է արտգործնախարարը: