Ավստրալիայում ընթացող արևային մարտկոցներով մեքենաների ավտոարշավի ժամանակ հաղթանակ է տոնել Ավստրալիայի թիմը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
World Solar Challenge անունը կրող մրցմանը մասնակցել են արևային մարտկոցներով ամենաարագ մեքենաները: Թիմերը պետք է անցնեին 3 հազար կիլոմետր տարածություն Դարվինից մինչև Ադելաիդա: Դելֆթի համալսարանի Nuon թիմը, չնայած վատ եղանակային պայմաններին, միջինն 90կմ/ժ արագությամբ կարող է առաջինը հասնել վերջնակետին:
Ավտոարշավին մասնակցել է 20 երկրների 40 թիմեր: