տուն Աշխարհ Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի (տեսանյութ)

Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի (տեսանյութ)

498
0

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը  հունվարի 24-ին այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Նրան դիմավորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերշ. Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը: Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում դիվանապետ Հովնան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության անունից լուսարարապետ սրբազանն արքայազն Չարլզին շնորհակալություն է հայտնել այցի համար, այն համարել է մեծ պատիվ և նվիրել է հայկական հախճապակյա ափսե: Սրբազան Հայրը արքայազնի հետ խոսել է նաև Սուրբ Երկրում հայկական ներկայության եւ իրականացվող առաքելության մասին:

Խոսելով հայ ժողովրդի պատմական անցյալի մասին՝  Սրբազան Հայրը հիշել է նաև Հիտլերի հայտնի խոսքը՝ «Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը», և հույս է հատնել, որ արդարությունը կհաղթանակի: