տուն Աշխարհ Արքայազն Չարլզը լքել է ինքնամեկուսացման ռեժիմը. RT

Արքայազն Չարլզը լքել է ինքնամեկուսացման ռեժիմը. RT

370
0
Արքայազն Չարլզը՝ արքայազն Հարրիի ու արքայազն Ուիլյամի հետ

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, որի մոտ ավելի վաղ հայտնաբերվել էր COVID-19 կորոնավիրուսային վարակ, դուրս է եկել ինքնամեկուսացման ռեժիմից և իրեն լավ է զգում: Russia Today-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Metro-ն՝ հղում անելով արքայազնի ներկայացուցչի հայտարարությանը:

«Քլարենս Հաուսն այսօր հաստատել է, որ Ուելսի արքայազնը խորհրդակցել է իր բժշկի հետ և այժմ ինքնամեկուսացման ռեժիմում չէ»,- ասվում է հայտարարության մեջ:

Մարտի 25-ին հայտնի էր դարձել, որ արքայազն Չառլզը վարակվել էր կորոնավիրուսով: