Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը տոնում են ամուսնության 9 տարին: Քեմբրիջի դուքսն ու դքսուհին սոցիալական կայքերի իրենց էջերում շնորհակալություն են հայտնել հետևորդներին՝ շնորհավորանքների և ջերմ մաղթանքների համար:
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն իրենց հարսանեկան արարողությունից լուսանկար են հրապարակել և զուգահեռ գրել.
«Իննը տարի առաջ այս օրը. շնորհակալություն ձեր բոլոր ջերմ հաղորդագրությունների համար՝ Քեմբրիջի դուքսի և դքսուհու ամուսնության տարելիցի կապակցությամբ»։
? Nine years ago today — thank you for all your lovely messages on The Duke and Duchess of Cambridge's wedding anniversary! pic.twitter.com/Pw2pPmQ1R9
— Kensington Palace (@KensingtonRoyal) April 29, 2020