Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի կրտսեր որդին տոնում է իր 2-ամյակը: Այս մասին հաղորդագրություններ են տարածել թագավորական ընտանիքի անդամները սոցիալական կայքերի իրենց պաշտոնական էջերում:
«Ուրախ ծնունդ ենք մաղթում արքայազն Լուիին, որը տոնում է իր երկրորդ տարեդարձը: Արքայազն Լուին թագուհու յոթերորդ ծոռն է: Այս լուսանկարներն արել է նրա մայրիկը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը»,- ասված է թագավորական ընտանիքի սոցիալական կայքերի պաշտոնական էջերի տարածած հրապարակման մեջ:

Օգտատերերի ուշադրությունը գրավել է հատկապես արքայազն Լուիի պապիկի՝ արքայազն Չարլզի հրապարակումը, որտեղ վերջինս ջերմ գրկախառնվել է թոռան հետ: