տուն Աշխարհ Արքայազն Հարրին 7 տարի շարունակ այցելել է հոգեթերապևտի

Արքայազն Հարրին 7 տարի շարունակ այցելել է հոգեթերապևտի

425
0

Մայամիում փակ արարողության ժամանակ արքայազն Հարրին պատմել է, որ 7 տարի շարունակ այցելել է հոգեթերապևտի՝ 1997թ. ավտովթարի հետևանքով մոր՝ արքայադուստր Դիանայի կորստից հետո:  Reuters-ի տեղեկությունը փոխանցում է shantnews.am-ը՝ հղում անելով թագավորական պալատի աղբյուրին:

Հայտնի է, որ երեկոյին ներկա են եղել հոլիվուդյան աստղեր, ինչպես նաև հայտնի բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնը:

Աղբյուրի փոխանցմամբ՝  Սասսեքսի դուքսը չի ցանկանում, որ իր կինը՝ Մեգան Մարքլը, կամ նրանց որդին՝ Արչին, անցնեն այն ամենի միջով, ինչին ինքը բախվել է մանկության շրջանում:

Մի շարք բրիտանական ԶԼՄ-ներ նշել են, որ ամերիկյան խոշոր բանկի կողմից կազմակերպված միջոցառմանը ելույթ ունենալու համար թագավորական զույգին վճարվել է 515 հազար դոլար: