Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը, այլևս չեն կարողանա օգտագործել իրենց թագավորական տիտղոսները և կդադարեն պետական միջոցներ ստանալ: Այս մասին հաղորդում է hellomagazine.com-ը:
Սասեքսի դուքսն ու դքսուհին նաեւ հայտարարել են, որ մտադիր են վերադարձնել 2,4 մլն ֆունտը, որը Մեծ Բրիտանիայի բյուջեից ծախսվել է Վինձորի իրենց տունը վերանորոգելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սասեքսի դուքսի և դքսուհու պաշտոնական հարսանեկան հուշանվերներն այլևս չեն վաճառվում «Թագավորական հավաքածուի» առցանց խանութում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կդադարեն օգտագործել թագավորական տիտղոսները և չեն համարվի թագավորական պարտականություններ կատարող անդամներ՝ այս մասին հայտարարություն էր տարածել Բուքինգհեմյան պալատը: