տուն Աշխարհ Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը Sussex Royal ապրանքանիշի համար պայքարի մեջ են...

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը Sussex Royal ապրանքանիշի համար պայքարի մեջ են մտել թագուհու հետ

478
0

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն այլեւս չեն կարողանա ոչ անձնական, ոչ բիզնես ծրագրերում օգտագործել Sussex Royal ապրանքանիշը, քանի որ բրիտանական օրենքներով՝ նրանք իրավունք չունեն իրենց վերաբերյալ գործածել «թագավորական» (Royal) բառը՝ թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը նշել են, որ Բրիտանիայի միապետը կամ նախարարների կաբինետը Sussex Royal ապրանքանիշի նկատմամբ արտերկրում իրավազորություն չունեն։  Այս մասին թագավորական զույգը տեղեկացրել է իր պաշտոնական հայտարարության միջոցով:

Եղիսաբեթ Երկրորդին մոտ կանգած աղբյուրը հայտնել է, որ նա հիացած չէ այդ խոսքերով։

Նշենք, որ Sussex Royal ապրանքանիշն օգտագործվում էր թագավորական զույգի կայքի, ինչպես նաեւ Instagram-ի հաշվի անվան մեջ, ուր արդեն 11,2 մլն հետեւորդ ունեն: Նրանք նաև պատրաստվում էին Sussex Royal-ը գրանցել որպես ապրանքանիշ՝ հագուստ, հուշանվերներ եւ այլ արտադրանք արտադրելու համար։